Երևանը հայտնվել է զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում

Երևանը հայտնվել է զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում

ԷկոԼուր

Երևանը հայտնվել է զբոսաշրջային ամենամատչելի ուղղությունների տասնյակում ըստ հյուրանոցների առցանց ամրագրման «Oktogo.ru» ռուսական ծառայության, որը  կազմել է 2015թ. ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկը: Ծառայության հաղորդակցությունների հարցերով տնօրեն Յակոբ Սադչիկովը նշել է. «2015թ. Երևանը մտել է ամենամեծ ժողովրդականություն վայելող զբոսաշրջային ուղղությունների տասնյակ, ուր անհատ զբոսաշրջիկները մեկնում էին հանգստյան օրերին»:
 Վարկանիշը կազմվել է 2015թ. փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցային ամրագրումների միջին օրավարձի տվյալներով: Երևանը 2015թ. ռուս զբոսաշրջիկների կողմից ընտրված օտարերկրյա ամենամատչելի քաղաքների առաջին տասնյակում է: «Oktogo.ru»-ի տվյալներով Երևան են գալիս միջինը 3.5 օրով:

Զբոսաշրջիկների համար ամենամատչելի տասը քաղաքներից են նաև լեհական Պոզնանը ու Կրակովը, իսպանական Մալագան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևը և այլ քաղաքներ: Այդ քաղաքներում զբոսաշրջիկները ծախսում են օրական 10-22 ԱՄՆ դոլար:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փետրվար 03, 2016 at 14:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր