

ԷկոԼուր
Այս տարի Երևանում նախատեսվում է իրականացնել շուրջ 40000 հատ ծառի և թփի տնկում: Բացի այդ, նախատեսվում է կրապատել շուրջ 65000 ծառ, տեղադրել թվով 96 գեղարվեստական կոմպոզիցիա եւ տնկել 3450000 ծաղիկ, որոնց արդյունքում ծաղկապատ տարածքը կզբաղեցնի Երեւանի 7.3 հեկտարը: Նախատեսվում է նաև մայրաքաղաք ներկրել 12753 խմ բուսահող՝ սիզամարգերի բարելավման նպատակով, ոռոգման նպատակով հորատել 2 խորքային հոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակում եւ Ֆիզիկայի ինստիտուտի բակում, ինչպես նաև կստեղծվեն նոր ոռոգման ցանցեր: Այս մասին նշված է Երեւանի 2016թ-ի ծրագրում:
Ներկայումս Երևան քաղաքի կանաչ տնկարկները կազմում են 6758,5 հա, որից 852,3 հեկտարն է ընդհանուր օգտագործման: Յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է ընդամենը 7,6 մ2, որը դեռևս զիջում է միջազգային նորմերին:
Փետրվար 18, 2016 at 16:46
