

ԷկոԼուր
Մարտի 1-ից Երեւանում մեկնարկեց ծառերի գարնանային էտը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկացմամբ խորը էտ կկիրառվի բացառապես քայքայված ծառարմատ ունեցող ծառերի նկատմամբ` հիմնականում թեղիների: Թեղիները կազմում են Երևան քաղաքի ծառատեսակների մոտ 30 տոկոսը և քաղաքային պայմաններում 50 տարուց ավելի չեն ապրում: Էտման աշխատանքներն ընթանալու են ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:
Քաղաքապետարանը վստահեցնում է, որ աշխատանքների նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն, և ողջ գործընթացն իրականացվելու է ագրոկանոններին համապատասխան: Աշխարանքները զգալիորեն կերկարացնեն Երևան քաղաքի ծառերի կյանքը:
Մարտ 01, 2016 at 16:08
