Ապրիլի 9-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

Ապրիլի 9-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

ԷկոԼուր

Ապրիլի 9-ին Երեւանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ: «Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր մյուս համաքաղաքացիներին, պետական ու հասարակական կազմակերպություններին ևս կոչ եմ անում ակտիվ մասնակցել ապրիլի 9-ի ծառատունկ-շաբաթօրյակին»,- իր խոսքում մասնավորապես ասել է Երեւանի քաղաքապետը, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանձնարարվել է գույքագրել և որոշակիացնել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է կազմակերպել ծառատունկերը, այդ թվում նաև բոլոր այն հատվածները, որոնք, նախորդ տարվա աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված, վնասվել են:

Մարտ 16, 2016 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր