

ԷկոԼուր
Հուլիսի 25-ին Երեւանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն՝ հրդեհվել է այգու 2000քմ տարածք: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց բուսաբանական այգու աշխատակիցը, հրդեհն արագ մարվել է, այգուն վնաս չի պատճառվել: Ենթադրվում է, որ հրդեհը կարող էր բռնկվել ծխախոտի անգույշ օգտագործումից:
Հուլիս 26, 2016 at 12:41
