

Հետք
Բնապահպանական պետական տեսչությունն արձագանքել է «Հետքի»` «Ալավերդիում սրճարանատերերը հատում են ծառերը» հոդվածին: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ԲՆ մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան բնակիչ Տիգրան Պապոյանը հատել է 80 սմ տրամագծով բարդի տեսակի ծառը:
Տեսչության կողմից հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասը: Այն կազմել է 105 հազար դրամ: Տիգրան Պապոյանին ուղարկվել է ծանուցագիր` վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Ապրիլ 09, 2010
