

ԷկոԼուր
Մարտի 1-ից Երևանում մեկնարկել են ծառերի գարնանային էտի աշխատանքները: Այդ աշխատանքները կտևեն մինչև ապրիլի 20-ը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Ծառերի էտի մեկնարկի հետ զուգահեռ ԷկոԼուրը ստանում է ահազանգեր Երևանի բնակիչներից, որ էտվում են արդեն իսկ էտված ծառերը: Ավանի բնակչուհին էկոԼուրի հետ զրույցում ասաց. «Էտողներին ասում եմ, տարվա մեջ երկու անգամ էտում եք, չի կարելի, ստրեսի եք ենթարկում ծառերին, ինձ պատասխանում են`ասել են, անում ենք»:
ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանն ասաց, որ միշտ չէ, որ ծառերը ճիշտ են էտում: «Էտ պետք է անել` ելնելով անհրաժեշտությունից, այդ ծառն ինչ տարիքում է, ինչ ծառատեսակ է, ինչքանով դրա կարիքը կա: Ամեն ծառ մետրով չափում են, քանոնով գծում ու կտրում: Իհարկե, էտի արդյունքում չպիտի մնա բունը»,- ասաց Ժիրայր Վարդանյանը:
Ստորև ներկայացնում ենք Երևանի թարմ էտված ծառերի լուսանկարներ:



Ապրիլ 06, 2017 at 12:48
