Կանաչ տարածքների պահպանության հարցը քաղաքաշինության նախարարության առաջնային խնդիրներից է. նախարար

Կանաչ տարածքների պահպանության հարցը քաղաքաշինության նախարարության առաջնային խնդիրներից է. նախարար

www.1in.am

Կանաչ տարածքների պահպանության հարցը քաղաքաշինության նախարարության առաջնային խնդիրներից է: Փետրվարի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

«Երևանի քաղաքապետի հետ բանակցություններ ենք տանում Եռաբլուրի հարևանությամբ մեծ զբոսայգի հիմնելու ուղղությամբ: Ընդ որում՝ մեր ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել քաղաքապետի կողմից»,- տեղեկացրեց նա:

Նախարարը հավաստիացրեց, որ կանաչապատ տարածքներում ապօրինի շինարարության դեպքերը մշտապես կանխվում են: «Օրինակ՝ Սևան քաղաքում մեր մերժումից հետո փորձել են կանաչ տարածքներում շինարարություն իրականացնել, սակայն նախարարության հետևողականության արդյունքում դեպքը կասեցվել է»,- ասաց նա:

Ամփոփելով` Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ պետություն-մասնավոր համագործակցությամբ շինարարական նոր նախագծեր կիրականացվեն Սյունիքի մարզում, Դիլիջանում: «Կառուցվելու են բազմաբնակարան շենքեր, հանգստի օբյեկտներ, հյուրանոցներ»,- ասաց նա:

Լուսանկարը վերցված է www.noratert.am կայքից

Փետրվար 09, 2012 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր