

ԷկոԼուր
Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ եկեղեցու մոտ, ծառ են կտրում: Ահազանգը տարածված է Facebook սոցիալական ցանցի “կանաչ” խմբերում: Ծառահատումների ականատեսը Անի Խաչատրյանն է, ով տեղեկացրել է ոստիկանությանը: “ԷկոԼուր”-ի հետ հեռախոսազրույցում նա հայտնեց, որ փետրվարի 21-ին տեսել է, թե ինչպես են մի քանի մարդիկ ծառերը կտրում: “Ես հարցրեցի, թե ինչ իրավունքով, որտեղ են ձեր փաստաթղթերը, կամ թույլտվությունը: Բայց փաստաթուղթ նրանք ցույց չտվեցին, թույլտվություն նույնպես: Ասացին, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն են եւ ծառերը կտրում են, “որ սիրուն լինի” տարածքի բարեկարգման առումով, որպեսզի ծաղիկներ տնկեն եւ գազոններ գցեն: Ծառերը նրանց խանգարում են: Ես ոստիկանություն կանչեցի, եւ հիմա ոստիկանությունը պարզում է գործի հանգամանքները”,- ասաց Անի Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ հատվել է 20 առողջ, մեծ ծառ: “Չեմ զարմանա, եթե մի քանի օր անց ծառահատումները վերսկսեն”,- ասաց Անի Խաչատրյանը:
Փետրվար 21, 2013 at 18:44





