

ԷկոԼուր
Հայաստանի կառավարությունը մտադիր է կանխարգելել հողերի դեգրադացիան: 2019 թ-ին մշակվելու և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացվելու «Հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման ծրագիր»-ը:
Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ բերրի, առողջ հողերի որակական և քանականան ցուցանիշները ժամանակի և տարածաշրջանի առումով չեն նվազում, այլ հակառակը՝ ավելանում են:
Հունվարի 31-ին ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած ՀՀ անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրի համաձայն` որոշվելու են հողերի չեզոք դեգրադացիայի նպատակային ցուցանիշները, կանխարգելելու են հողերի դեգրադացիան:
Անապատացումը հողի դեգրադացիայի եզրափակիչ փուլն է: 2015թ-ին ընդունված ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8 %-ն անապատացվում է, 24.3 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6 %-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:
Փետրվար 01, 2019 at 15:31