

ԷկոԼուր
Time ամսագիրը «2019 թվականի տարվա մարդ» է ճանաչել շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին, ով պայքարում է աշխարհում կլիմայի փոփոխության դեմ:
«Նա թափ տվեց համաշխարհային շարժմանը: Թունբերգը դարձավ մարդկության առջև ծառացած ամենակարևորխնդրի ամենակարևոր ձայնը», - Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալի խոսքերն է մեջբերում bbc.com-ը:
Վերջին 100 տարվա ընթացքում 16-ամյա Գրետա Թունբերգն ամենաերիտասարդն է, ով արժանացել է «տարվա մարդ» կոչմանը:
Այս տարվա սեպտեմբերին բնապահպան ակտիվիստը մասնակցել էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովին՝ կոշտ քննադատելով աշխարհի առաջնորդներին արդյունավետ քայլեր չձեռնարկելու համար:
«Դուք ձեր դատարկ խոսքերով գողացել եք մեր երազանքներն ու մեր մանկությունը», - ասել էր Գրետա Թունբերգը, ում հաջողվել է կլիմայի փոփոխության դեմ պայքարում ներգրավվել միլիոնավոր երիտասարդներ ու ակտիվիստներ աշխարհի տարբեր անկյուններից:
Դեկտեմբեր 13, 2019 at 11:52