

2021թ-ին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը բաշխվել է երեք գիտնականների միջև, ովքեր «նորարար ներդրում են կատարել մեր պատկերացման մեջ բարդ ֆիզիկական համակարգերի վերաբերյալ»: Մրցանակի մի մասը հավասարաչափ բաշխվել է կլիմայագետ-ֆիզիկոսներ Սյուկուրո Մանաբեի և Կլաուս Հասելմանի միջև, իսկ երկրորդը տրվել է ֆիզիկոս Ջորջիո Պարիզիին: Նոբելյան կոմիտեի ձևակերպման մեջ Մանաբեն և Հասելմանը պարգևատրվել են «երկրի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, փոփոխության քանակական գնահատման և գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման համար», իսկ Պարիզին՝ «ատոմայինից մինչև մոլորակային մասշտաբների ֆիզիկական համակարգերում խանգարման և տատանումների փոխազդեցության բացահայտման համար»:
Լուսանկարը՝ Denise Applewhite / EPA / Scanpix / LETA; Georg Wendt / dpa / AP / Scanpix / LETA; Cecilia Fabiano / LaPresse / Zuma / Scanpix / LETA
Հոկտեմբեր 14, 2021 at 17:28
