Կլիմայական և էներգետիկ խնդիրները Հայաստանի համայնքներում․ ներկայացնում են փորձագետներն ու տեղացիները

Կլիմայական և էներգետիկ խնդիրները Հայաստանի համայնքներում․ ներկայացնում են փորձագետներն ու տեղացիները

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Եղեգիս և Լոռու մարզի Փամբակ համայնքներում կլիմայական և էներգետիկ խնդիրներին։

Մամուլի ասուլիսն անցկացվեց «Ազդակիր համայնքները և քաղաքացիական հասարակական կազմակերպությունները՝ Հայաստանի էներգետիկայի և կլիմայի փոփոխության քաղաքականություններում սոցիալ-էկոլոգիական մշակույթի ներդրման մասնակից» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում փաստաթղթերի փաթեթներ են պատրաստվել 4 խոշորացված համայնքների համար:

Ասուլիսի բանախոսներն են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, Եղեգիս համայնքից «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի նախագահ Ռուզան Ղազարյանը, Դիլիջան համայնքից «Անվտանգ և զարգացած համայնքի «Էկոքաղաքականություն» բնապահպանական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալբերտ Հարոյանը, Թալին համայնքից «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական, խորհրդատվական ՀԿ-ի նախագահ Նարեկ Թութխալյանը և Փամբակ համայնքից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Փորձագետները և համայնքների ներկայացուցիչները ներկայացրին համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները, անդրադարձան օրենսդրական և կառավարական մակարդակով ընդունված ծրագրերին ու ռազմավարություններին։

Քննարկվեց, թե ինչպես կարող են համայնքներն ակտիվացնել իրենց մասնակցությունը և պաշտպանել իրենց շահերը կլիմայական ու էներգետիկ ռազմավարությունների և ծրագրերի իրականացման գործընթացում։

Շարունակելի

Մանրամասները՝ տեսանյութում։



Սեպտեմբեր 08, 2023 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր