Երևանյան լճի վրա շահագործման է հանձնվել 156 կՎտ դրվածքային հզորությամբ լողացող արևային ֆոտովոլտային կայան

Երևանյան լճի վրա շահագործման է հանձնվել 156 կՎտ դրվածքային հզորությամբ լողացող արևային ֆոտովոլտային կայան

Երևանյան լճի վրա շահագործման է հանձնվել 156 կՎտ դրվածքային հզորությամբ տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային ֆոտովոլտային կայանը: 2023թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ կայանի պաշտոնական բացումը: 

Կայանը կառուցվել է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը մշակվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) և ֆրանսիական NEPSEN կազմակերպության համագործակցությամբ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության՝ փորձնական այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: «Երևանը պատրաստվում է ամբողջապես անցնել «կանաչ» էներգիայի սպառման: Էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտները համայնքը դիտարկում է ոչ միայն որպես անվտանգ, «խելացի» և մրցունակ քաղաքային տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև՝ բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կայանը շահագործելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Այն հանդիսանալու է հիմնադրամի սեփականությունը։ Լողացող արևային կայանը զբաղեցրել է 1600 քառ. մ, լճի 0,3 %-ից պակաս տարածք, ունի 396 մոդուլ՝ յուրաքանչյուրը 395 Վտ հզորությամբ: Կայանը տեղակայված է հատուկ կղզյակի վրա, որը լճի հատակին ամրացված է 14 խարիսխների միջոցով: Ըստ կայանի նախագծի՝ տարեկան կարտադրվի 227 ՄՎտ էլեկտրաէներգիա:

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

 

Սեպտեմբեր 14, 2023 at 13:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր