Մաքսային արտոնություն «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ-ին

Մաքսային արտոնություն «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ-ին

ՀՀ կառավարությունը շարունակում է մաքսային արտոնություններ տրամադրել արևային էներգետիկայի զարգացմանը: 2023թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ կառավարության որոշմամբ մաքսային արտոնություն տրամադրվեց «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ-ին՝ տրասֆորմատորներ և տրանսֆորմատորային յուղեր ներմուծելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Ընկերությունը շահագործում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում գործող 5 ՄՎտ հզորությամբ արևային կայանը: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․6 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 4․8 մլն դրամ:  

Սեպտեմբեր 14, 2023 at 16:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր