Տեղատարափ անձրևներ Չինաստանում. զոհվել է 25 մարդ

Տեղատարափ անձրևներ Չինաստանում. զոհվել է 25 մարդ

Հետք

Չինաստանի հարավում տեղացած հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 25 մարդ, ևս 25-ը հոգի անհետ կորել է:

Ըստ Չինաստանի քաղաքացիական հարցերով նախարարության` ջրհեղեղի պատճառով տարհանվել է 671.200 մարդ, տուժել է Յանցզի գետի միջին և ստորին հատվածներում գտնվող 10 գավառ ու քաղաք:

Զեջիյանգ գավառում, որտեղ ջրի մակարդակը գերազանցել է 1955թ. գրանցված պատմական ռեկորդային չափը, պաշտոնյաները հայտարարել են աղատի ահազանգի ամենաբարձր աստիճան: Ավելի քան 2000 զինվոր է մոբիլիզացվել` այս վայրում իրավիճակին արագ արձագանքելու համար:

CNN-ը հայտնում է, որ այս ամսվա ընթացքում սա տեղատարափ անձրևների երրորդ դեպքն է տարածաշրջանում:

Ըստ պաշտոնական տվյալների` նախորդ անգամ հորդառատ անձրևներ այս վայրում տեղացել էին հունիսի 9-ին` առաջացնելով ջրհեղեղներ և սողանքներ, ինչի հետևանքով զոհվել էր 77 մարդ, անհետ կորել 31-ը:

Քաղաքացիական հարցերով նախարարության հաշվարկներով` այս վերջին ջրհեղեղը հասցրել է մոտ 2 մլրդ դոլարի վնաս, ինչն ավելի մեծ է, քան նախորդ երկու ջրհեղեղի հասցրած վնասը` միասին վերցված:

Լուսանկարը` flickr.com-ից

Հունիս 20, 2011 at 14:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր