

1in.am
Անտարկտիդայի ամենախոշոր սառցադաշտը սկսել է հալչել 50%-ով ավելի արագ, քան դա տեղի էր ունենում 1994 թ.։ Սա կարող է հանգեցնել ծովի մակարդակի բարձրացմանը: Այս մասին հաղորդում է The Business Week-ը՝ հղում անելով ամերիկացի և բրիտանացի գիտնականների կատարած ուսումնասիրությանը:
Փայն Այլենդ սառցադաշտն ամեն տարի կորցնում է 78 խորանարդ կիլոմետր սառույց: Այս մասին ասվում է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի և Քեմբրիջի Անտարկտիդայի բրիտանական ծառայության համատեղ ուսումնասիրության մեջ: 1994 թ. այդ թիվը կազմում էր 53 խորանարդ կիլոմետր:
Փայն Այլենդի և ավելի փոքր սարցադաշտերի հալվելու արդյունքում ծովի մակարդակը կարող է բարձրանալ 24 սմ-ով:
Հունիս 27, 2011 at 15:59
