ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 12 հազար բնակիչ

ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 12 հազար բնակիչ

Panorama.am

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում մոտ 12 հազար բնակիչ է տարհանվել բռնկված անտառային հրդեհների պատճառով:
Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն, առավել վտանգավոր գոտում է հայտնվել Լոս Ալամոս քաղաքը, որտեղ տեղակայված է միջուկային էներգիայի հետազոտության լաբորատորիա, որի աշխատանքներն, տեղական իշխանությունների կարգադրմամբ, դադարեցվել են:

Հրդեհները, ըստ նախնական վարկածի, բռնկվել են Սանտա Ֆե ազգային արգելանոցում` այնուհետև տարածվելով նահանգի այլ կանաչապատ տարածքներում: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:

Հունիս 29, 2011 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր