Վաշինգտոնն ու Բրյուսելը Գոլֆստրիմին փոխարինող են փնտրում Կրեմլինին հատկացված է սեւագործի դերը

Վաշինգտոնն ու Բրյուսելը Գոլֆստրիմին փոխարինող են փնտրում Կրեմլինին հատկացված է սեւագործի դերը

Վ.Պ. Պոլեւանով, «Արգումենտի Նեդելի»

Եղանակի խոանոցը տեղակայված է Հուսիսային Ատլանտիկայում եւ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում: Տաքացման համակարգի դերը խաղում է Գոլֆստրիմ օվկիանոսյան տաք հոսանքը, որը հաճախ անվանում են «Եվրոպայի վառարան»:

Արդեն հիմա Գոլֆստրիմի ձմեռային հոսանքի ուժը Եվրոպայում զգալիորեն թուլացել է (որոշ տվյալներով 30%-ով): Հնարավոր է, որ վերջին տարիների Եվրոպայում անոմալ ցուրտ ձմեռները ուղղակիորեն դրա հետեւանքն են: 

Մեքսիկական կատալիզատոր

Գործընթացի արագացման համար հիմք հանդիսացավ  Մեքսիկական ծոցում 2010թ. ապրիլի 20-ին«Բրիթիշ փեթրոլիում»-ի նավթային պլատֆորմի վթարը:

Եւ ով կենթադրեր, որ Մեքսիկական ծոց նավթի հոսքը եւ դիսպերգենտների կիրառումը կազդեն Գոլֆստրիմ հոսանքի արագության վրա:

Առաջինը Գոլֆստրիմի կանգ առնելու մասին 2010թ. օգոստոսին հայտարարեց դոկտոր Զանգարին`Ֆրասկատիի ինստիտուտի (Իտալիա) ֆիզիկոս-տեսաբան: Նրա խոսքերվ` Մեքսիկական ծոցում Կոնվեյերը մեկ ամիս առաջ դադարել է գոյություն ունենալ, արբանյակային վերջին տվյալները  պարզ ցույց են տալիս, որ Հյուսիս-Ատլանտյան հոսանք ներկայումս չկա, եւ Գոլֆստրիմը սկսում է մասերի բաժանվել Հյուսիսային Կարոլինայի ափերից 250կմ հեռավորության վրա:

Գոլֆստրիմի հյուսիսում ջրի միջին ջերմաստիճանը 10 աստիճանով իջել է:

Գոլֆստրիմը մասնատվել է եւ դադարել է տաք ջուր փոխանցել Եվրոպա: Դոկտոր Զանգարին պնդում է. «Նրանք սպանել են մոլորակի համաշխարհային կլիմայի կարդիոստիմուլիատորը»:

Մեքսիկական ծոցում առաջացել է ներքին հոսանքների խցանում, եւ Գոլֆստրիմի տաք ջրերի պոմպը կանգ է առել: Գիտնականը վստահեցնում է, որ խնդիրը կբարդանա աշնանը եւ ձմռանը, երբ Գոլֆստրիմն ամբողջությամբ կանհետանա, եւ ջերմաստիճանը կսկսի իջնել Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:  Առաջին նախանշաններն արդեն դրսեւորվել են:

Ցրտելու եւ սնունդի վերահաս դեֆիցիտի արդյունքում յուրաքանչյուր մարդ «ոսկե միլիարդից» ստիպված կլինի ծախսել տարեկան 3-4 հազար դոլլար ավելի: Դա 3-4 տրիլիոն դոլլար է: Որպեսզի ենթակառուցվածքը հարմարեցնեն, անհրաժեշտ կլինի 15-20 տրիլիոն, ձմռանը այն աշխատանքային վիճակում պահելու համար անհրաժեշտ կլինի եւս մի քանի եռյակ տրիլյոն «կանաչներից»:

Բայց դա ամենասարսափելն չէ: Հարկավոր կլինի որեւէ տեղից վերցնել չբավականացնող տաքությունը ձմռանը միլիարդավոր մարդկանց տաքացնելու համար եւ կերակրել նրանց: Այժմ ԱՄՆ-ն եւ Եվրոպան տարեկան արտահանում են 150 միլիոն տոննա հացահատիկ, հարկավոր կլինի գնել մոտ այդքան քանակությամբ հացահատիկ: Ահա եւ սկսեց կլիմայական կոլլապսին ընդառաջ տենդային գաղտնի նախապատրաստությունը:

Լռության քաղաքականություն

Գոլֆստրիմը նախկին տեսքով չկա: Պաշտոնական անձինք եւ ԶԼՄ-ները փորձում են լռել այդ իրականաում սարսափելի նորության մասին, բայց ինչ-որ բան դուրս հորդեց: Մոտ 1600 ամերիկացի գիտնականներ ընդունեցին, որ իրենց կամ արգելել են օգտագործել «կլիմայի փոփոխություն» եւ «գլոբալ տաքացում» եզրերը իրենց աշխատություններում, կամ հրապարակումից առաջ նյութերը հարկ եղածի պես խմբագրել են: (www.vesti.ru կայքից, 2009թ. հուլիսի 28):

Արդյունքում իրերի իրական վիճակի մասին շատ քիչ մարդիկ գիտեն` ներառյալ երկրների մեծամասնության առաջնորդները:

Կլիմայական փոփոխությունների պատճառով ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գյուղատնտեսությունում շուտով խնդիրներ կսկսեն: Ցորեն արտահանող երկրները շուտով ստիպված կլինեն գնել այն: Հարց` որտեղի՞ց: Մոտ ժամանակներս Սահարայում հողն ամբողջությամբ ոսկի կդառնա:

Եվրոպան տենդագին կերպով էներգիայով է զինվում: Թքած ունենալով «կանաչների» լացուկոծի վրա` սկսել են ատոմակայաններ կառուցել Ֆինլանդիայում (Ծրագրվում է ատոմային էներգետիկան զարգացնել Շվեդիայում, Բուլղարիայում, Գերմանիայում…):

Ավելի մեծ ուժով  են օգտագործում այլընտրանքային վերականգնվող էներգիան: Առաջին տեղում Գերմանիան է:

Մեծ Բրիտանիան ծրագրում է արագ կառուցել մի քանի օվշորային քամու պարկեր (ветропарк)` 32 գՎտ  գումարային հզորությամբ (համարժեք է 30-40 ԱԷԿ-ի հզորության):

Ֆրանսիան ընդհանրապես փորձում է էլեկտրաէներգիա ստանալ` օգտագործելով քամու հոսանքները, ընդհուպ մինչեւ ավտոճանապարհայաին մայրուղիներից:

Եվրոմիությունը ծրագրում է Սահարայում կառուցել 400 միլիարդ եվրո արժողությամբ աշխարհում ամենախոշոր արեւային էլեկտրակայանի համակարգը`,այսպես կոչված Արեւի քաղաք:

Վերջին հաղորդումներից

Շաբաթվա սկզբին իտալական «Legambiente» բնապահպանական կազմակերպությունը հրապարակեց զեկույց, որում պնդում են, որ մարդկանց զանգվածային արտագաղթի գլխավոր պատճառը կլիմայի փոփոխխությունն է: ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի կանխատեսումների համաձայն` 2050թ. նման  արտագղթողների թիվը կարող է հասնել 200-250 միլիոնի: Այդ մասին գրում է հռոմեական «La Repubblica» թերթը:

Ինչպես պնդում են զեկույցի հեղինակները, «կլիմայի փոփոխության հետեւանքները դառնում են շատ ավելի լուրջ. Միջերկրական ծովի ավազանի լարվածությունը կարող է սրվել»: Եթե դեռ մի քանի տարի առաջ մարդկանց զանգվածային տեղափոխությունների պատճառը պատերազմներն էին, ապա այսօր կլիմայի կտրուկ փոփոխությունն է: Հետազոտղների տվյալների համաձայն` դա արդեն բերել է նրան, որ 2010թ. նման մարդկանց թիվը հասել է 40 միլիոնի:

Հուլիս 06, 2011 at 15:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր