Չինաստանի իշխանությունները պարզել են անձրեւների սեզոնի զոհերի թիվը

Չինաստանի իշխանությունները պարզել են անձրեւների սեզոնի զոհերի թիվը

News.am

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ ամռան սկզբից հեղեղումների եւ փլուզումների արդյունքում զոհվել եւ անհետ կորել է ավելի քան 460 մարդ, հաղորդել է «France-Presse»-ը: Տարերքի արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է 335 մարդ, անհետ կորել` 112-ը, իսկ ավելի քան  2,3  մլն մարդ տարհանվել է:

Այս տարի Չինաստանում արձանագրվել են եղանակի ծայրահեղ փոփոխություններ: Գարնանային երաշտն ամենաուժեղն է համարվում վերջին 50 տարվա ընթացքում: Արդեն այդ ժամանակ օդերեւութաբանները կանխատեսեցին, որ դրան կհաջորդեն տեղատարափ անձրեւները:

Հուլիս 19, 2011 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր