ՄԱԿ. Կլիմայի փոփոխությունը սպառնում է աշխարհին ու նրա անվտանգությանը

ՄԱԿ. Կլիմայի փոփոխությունը սպառնում է աշխարհին ու նրա անվտանգությանը

News.am

Կլիմայի փոփոխությունն ապագայում կդառնա աշխարհում անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները: 

Նրա խոսքով` կլիմայի հետագա փոփոխությունը կհանգեցնի տարերային աղետների թվի կտրուկ աճի: Որպես օրինակ ՄԱԿ-ի ծրագրի ղեկավարը նշել է ջրհհեղեղը Պակիստանում եւ Սոմալիի ներկայիս երաշտը: Ի դեպ` հուլիսի 21-ին ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է Սոմալիի հարավում սովի առկայության մասին, որից տուժում է մոտ 10 մլն մարդ:

Կլիմայի փոփոխության խնդիրը նախատեսվում է մտցնել ՄԱԿ-ի Անվտանգության նիստի օրակարգ: Սակայն Ռուսաստանը եւ մի շարք զարգացող երկրներ դեմ են այդ քննարկումներին եւ կոչ են անում հարցը չքաղաքականացնել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,

որոշ փորձագետների կարծիքով Հայաստանի կլիման առաջիկա 100 տարվա ընթացքում եւս էական փոփոխությունների կենթարկվի` բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը եւ լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները:

Հուլիս 22, 2011 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր