

Yerkir.am
Առատ ձյուն է տեղացել Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Գրանցված աննախադեպ եղանակային պայմանների հետեւանքով խցանվել են փողոցները, տեղի են ունեցել մի շարք ավտովթարներ: Ավտոճանապարհային երթեւեկության պատասխանատուները զգուշացրել են վարորդներին մերկասառույցի մասին եւ խորհուրդ տվել մեքենա վարել խիստ անհրաժեշտության դեպքում:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, նաեւ նոր տեղումներ:
Հուլիս 27, 2011 at 13:47
