

www.1in.am
Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում առաջիկա ժամերին ջերմաստիճանի ռեկորդներ կսահմանվեն: Հունգարիայում 40 աստիճան շոգ է: Այսպիսի եղանակային պայմանները շատ հազվադեպ են օգոստոսի համար: Բնակչությանը խորհուրդ է տրվել խուսափել փողոց դուրս գալուց: 37 աստիճան է գրանցվել Սլովենիայի մայարքաղաք Լյուբլյանայում: Անտառներ են այրվում Բալկանյան թերակղզու մեծ մասում` Չերնոգորիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Բոսնիայում և Ալբանիայում:
Շոգ է ոչ միայն Արևելյան Եվրոպայում: Ֆրանսիայի հարավում և Սլովակիայում 36 աստիճան է, Ավստրիայում` 35, Գերմանիայում և Լեհաստանում` 33: Կանխատեսվում է, որ առաջիկայում եղանակը կտրուկ կփոխվի, քանի որ Ատլանտյան օվկիանոսից նոր ցիկլոն է մոտենում Եվրոպայի կենտրոնական շրջաններին: Այս մասին հաղորդում է reuters գործակալությունը:
Օգոստոս 29, 2011 at 11:31
