

ԷկոԼուր
«Դարանակ» փոքր ՀԷԿ-ը Դարա գետից էկոլոգիական թողք կթողնի, որը հավասար է վայրկյանում կես դույլ ջրի: ՀԷԿ-ը բաղկացած է երկու հանգույցներից, որոնք տեղակայված են Դարա գետի եւ նրա ձախափնյա վտակի վրա: Մի հանգույցի էկոլոգիական թողքն ավելի շատ է՝ վայրկյանում մեկ դույլ ջուր: Կարելի է նույնիսկ չհարցնել, թե ինչ գետային էկոհամակարգ կարող է այս դեպքում պահպանվել, քանի որ այն չի պահպանվի: Նշենք միայն, որ Դարա գետը Սեւանա լճի ջրահավաք ավազանի մի մասն է կազմում եւ պետք է պահպանվի «Սեւանա լճի մասին» օրենքով: Սակայն նախագիծը գնում է իր ուղիով , եւ փետրվարի 19-ին՝ ժամը 12:00ին, Երևան քաղաքի Գայի պողոտա 51 հասցեում տեղի կունենան «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲԸ կողմից ներկայացված «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը կմասնակցի հասարակական լսումներին եւ կապահովի ուղիղ եթեր:
Փետրվար 18, 2013 at 14:48
