

ԷկոԼուր
Պարզվեց, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ի-ի սեփականատեր Լ. Սիմոնյանը, ով Մարցի բնակիչներին համոզում էր, որ «Մարցիգետ» փոքր ՀԷԿ-ը բացարձակ անվտանգ է, արդեն իսկ հանարճանաչություն է ձեռք բերել այս ոլորտում: Facebook սոցիալական կայքի «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում տարածել է տեղեկատվություն եւ տեսանյութ, որում Չիչխան գետն է: Գետի վրա կառուցված «Չիչխան» ՓՀԷԿ-ը պատկանում էր «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ին, որը պատկանում էր միեւնույն Լ. Սիմոնյանին: «Բնապահպանական տեսչությունը անցկացրել է ստուգում, որի արդյունքում կայացվել է «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրեն Լիպարիտ Սիմոնյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, տրվել է պարտադիր կատարման հանձնարարական, սահմանվել ողջամիտ ժամկետ առկա բոլոր թերությունների և բնապահպանական ոլորտի խախտումները վերացնելու համար: Հիմա այս նույն մարդը ուզում է ՀԷԿ կառուցել Մարց գետի վրա և լսումների ժամանակ գյուղացիներին հորդորում է, որ իրեն չհամեմատեն ուրիշ ՀԷԿ-երի տերերի հետ, ովքեր ջրազրկում են գետերը, և որ ինքը շատ պարտաճանաչ է, երևի մոռացել է Չիչխան գետի մասին: Սա էլ լսումների տեսագրությունն է....http://www.youtube.com/watch?v=pcXdFEUfc5g», ասված է տեղեկատվության մեջ:
Մարտ 25, 2013 at 17:07
