«Չենք թողնի, որ զրկեն մեզ մեր ջրից». հանրային քննարկում Լիճքում

«Չենք թողնի, որ զրկեն մեզ մեր ջրից». հանրային քննարկում Լիճքում

ԷկոԼուր

Սույն թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, Լիճք համայնքում, «Սիրվան» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կրթախորհրդատվական ՀԿ գրասենյակում տեղի կունենա հանրային քննարկում՝ կապված Լիճքի հանքային ջրի աղբյուրի շուրջ ծագած վիճահարույց խնդրին: Քննարկումը կազմակերպում է Գավառի Օրհուս կենտրոնը:  

Լիճք համայնքի բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են իրենց՝ պապերից ժառանգություն ստացած հանքային ջրի աղբյուրի համար, որը բնակիչների համար անհասկանալի կերպով դարձել է «Տեխնոման»ՍՊԸ-ի սեփականությունը: Վերջինս պատրաստվում է այստեղ կառուցել ածխաթթու գազի կորզման արտադրամաս: «Էս հասարակ ջուր չի, բուժիչ ջուր է, ամբողջ գյուղը գիտի այս ջրի բուժիչ հատկությունների մասին, բոլորս էլ օգտվում ենք, էս մեր դեղնա, շատ հիվանդություններա բուժում, չենք թողնի, որ զրկեն մեզ մեր ջրից»,- ասում էին գյուղի բնակիչները:

Հասարակական լսումները, որոնք պարտադիր են օրենքով սահմանված կարգով, չեն անցկացվել, թեպետ կա լսման վերաբերյալ փաստաթուղթ, որի տակ ստորագրել է հենց Լիճքի գյուղապետը: Սակայն, ինչպես նշում են գյուղացիները, դա կեղծ փաստաթուղթ է: Բնակիչները պբդում են, որ որևէ լսման չեն մասնակցել, իսկ գյուղապետից ստորագրությունը ստացել են խաբեությամբ՝ օգտվելով նրա օրենքների չիմացությունից: 

Տե՛ս, 29.08.2013թ-ի Լիճք համայնքում ԷկոԼուրի պատրաստած տեսանյութը`



Նոյեմբեր 05, 2013 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր