ԱՄՆ-ն եւ Չինաստանը հայտարարեցին կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ համագործակցելու մասին

ԱՄՆ-ն եւ Չինաստանը հայտարարեցին կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ համագործակցելու մասին

ԷկոԼուր

ԱՄՆ-ն եւ Չինաստանը հայտարեցին կլիմայի փոփոխության հետեւանքները մեղմացնելու ուղղությամբ համագործակցելու մասին:

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Պեկին կատարած այցի ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով գերտերությունները իրենց վրա պարտավորություն են վերցնում  համատեղ ջանքեր գործադրել` մեղմացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը եւ մթնոլորտի աղտոտումը կոշտ վառելիքի այրման արդյունքում: Փետրվարի 15-ին կողմերի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը եւ Պեկինը համաձայնել են «զգալի ուժեր ներդնել եւ զգալի ռեսւրսներ գործի դնել» ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման համար եւ բաձրացնելու շենքերի եւ ձեռնարկությունների էներգիայի օգտագործման արդյունավեությունը:

«Ամերիկայի ձայն»-ի համաձայն` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կլիմայի փոփոխության  վերաբերյալ ելույթ է ունեցել նաեւ Ինդնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում` ասելով, որ կլիմայի փոփոխությունները վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի համար:

Ջոն Քերիի խոսքերով` կլիմայական փոփոխությունների շուրջ իրականացված հետազոտությունները վկայում են աշխարհի պետությունների կողմից գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նա նշել է նաև, թե աշխարհի գիտնականների 97 տոկոսը վստահ է, որ կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության հետևանքով առաջացած իրականություն են:
 
Գիտնականներից շատերը զգուշացնում են, որ աշխարհում մթնոլորտային օդի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կբարձրանա ծովի մակարդակը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում կղզիների վրա գտնվող պետությունների, այդ թվում՝ Ինդոնեզիայի համար:

Հիշեցնենք, որ այս տարի կլիմայի փոփոխության հետեւանքով տուժեցին նաեւ ԱՄՆ-ի մի շարք նահանգներ, որտեղ աննախադեպ սառնամանիքներ եղան:

Նշենք, որ կլիմայի փոփոխությունը զգացվում է նաեւ Հայաստանում: Մեր երկրում կլիմայի փոփոխության տեմպերը առաջ են անցնում համաշխարհային ցուցանիշներից:

«Խազեր» հասարակական կազմակերպության համաձայնէ 50 տարվա ընթացքում Հայաստանի օդի ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով: Չափումները կատարվել են 2012թ. եւ համեմատվել 1960թ. տվյալների հետ: Եթե համեմատենք Հայաստանում նկատվող փոփոխությունները համաշխարհային տվյալների հետ, ապա պարզվում է, որ աշխարհում այդ ժամանակաշրջանում ջերմաստիճանը բարձրացել 0,7 աստիճանով: Այսինքն` Հայաստանում ջերմաստիճանի բարձրացման տեմպերը գերազանցում են գլոբալ տաքացման տեմպերին:

 

 

Փետրվար 18, 2014 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր