

ԷկոԼուր
«Վահագնի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է ՀՀ Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում Փամբակ գետի Նովոսելցովո-Վանաձոր ջրատարի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «Ապահով տանիք» ՍՊ ընկերությունը:
2014թ. ԷկոԼուրի լրագրողները համայնքում անցկացրեցին սոցիալական հարցում` պարզելու ՓՀԷԿ-ի ազդեցությունը համայնքի վրա:
6 հարցվածից ՓՀԷԿ-ի շահագործմանը կողմ էր 5-ը` նշելով, որ ՓՀԷԿ-ը իրենց վնաս չի տալիս, չի ազդում ջրամատակարարման վրա, բացի այդ աշխատատեղ է ապահովում գյուղի բնակիչների համար: Դեմ էր 1 բնակիչ, ում տունը գտնվում էր անմիջապես ՓՀԷԿ-ի շենքի կողքին: Բնակիչը նշում էր, որ ՓՀԷԿ-ի աղմուկը իրեն եւ իր ընտանիքին շատ է խանգարում:
ՓՀԷԿ-ի վերբերյալ հասարակական լսումներին հարցվածներից մասնակցել է 2-ը, 4-ը տեղյակ չի եղել:
Ինչ վերաբերում է հարցերին` կապված գետի սանիտարական վիճակի փոփոխման, ձկան պաշարների նվազման, արտագաղթի ավելացման հետ, ապա պատասխանները միանշանակ չէին. 2-ը կարծում էին, որ գետի վիճակը կվատանա,2-ը կլավանա` հաշվի առնելով ընկերության խոստումները` կապված ջրատարի մաքրման հետ, 2-ը դժվարացան պատասխանել:
Այն հարցին, թե ինչպես է փոխվել ձեր կյանքի որակը ՓՀԷԿ-ը կառուցելուց հետո, 4-ը պատասխանեց, որ չի փոխվել, 2-ը` որ լավացել է, սակայն, թե ինչով` չմանրամասնեց:
Հարցումների ընթացքում պարզվեց, որ համայնքը ոչ խմելու, ոչ ոռոգման համար գետից չի օգտվում: Ավելին, համայնքը ոռոգման պահանջ էլ չունի, քանի որ ո՛չ այգիներ ունի, ո՛չ էլ մշակովի հողատարածքներ: Բնակչությունը ապրում է անտառից հավաքած բարիքները վաճառելով:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 23, 2014 at 14:58





