

Էկոլուր
ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունը նախատեսում է կառուցել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ը: ՓՀԷԿ-ը կառուցվում է Պաղջուր գետի վրա, որը Աղստև գետի ձախ վտակն է:
ԷկոԼուրի լրագրողները 2014 թ. Գետահովիտ համայնքում անցկացրեցին սոցիալական հարցում ՓՀԷԿ-ի վեաբերյալ:
Ի տարբերություն 2013թ., երբ ՓՀԷԿ-ի հասարակական լսումների ժամանակ 1100 գետահովիտցի դեմ քվեարկեց ՓՀԷԿ-ի կառուցմանը, ներկայումս բոլոր հարցվածները կողմ արտահայտվեցին: Ընդ որում, նրանցից ոչ մեկ համոզված չէ, որ ՓՀԷԿ-ը չի ազդի իրենց ջրամատակարարման վրա:
8 հոգի կարծում է, որ եթե ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ը չաշխատի, ապա գյուղատնտեական արտադրանքի վրա ազդեցություն չի ունենա: 2-ը գտնում է` կունենա:
Այն հարցին, թե նկատել են արդյոք ձկան պաշարների նվազում, 6-ը պատասխանեց. «ոչ», 2-ը նշեց` գետում արդեն ձուկ չկա:
Հարցվածներից 5-ը կարծում է, որ եթե ընկերությունը խղճով աշխատի, ապա իրենց կյանքի որակը կփոխվի դեպի լավը. ընկերությունը գյուղացիներին խոստացել է ապահովել աշխատանքով, լուսավորության հարց լուծել, օգնություն տրամադրել:
Իսկ այն հարցին, թե ՓՀԷԿ-ը կազդի՞ արտագաղթի վրա, գյուղացիները պատասխանեցին. «Եթե աշխատանքով ապահովեն, մարդիկ չեն գնա»:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 24, 2014 at 17:18
