Մի անգամից երկու ՓՀԷԿ փոքր վտակի վրա

Մի անգամից երկու ՓՀԷԿ փոքր վտակի վրա

ԷկոԼուր

«ՍԵԴՎԻ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ին «Սեդվի 1», «Սեդվի 2» ՓՀԷԿ-երում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին որոշման նախագծերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 11-ի նիստի օրակարգում էին։

Որոշման ընդունմամբ «ՍԵԴՎԻ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ին լիցենզիա է տրվում էլեկտրաէներգիա արտադրել մինչև 2031 թվականի հունվարի 15-ը, իսկ ՓՀԷԿ-երի կառուցման ժամանակահատվածը լինելու է մինչև 2016 թվականի հունվարի 15-ը: Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում այս ՓՀԷԿ-երի համար 2011 թ-ին տրված լիցենցիաները, որոնց ժամկետներն ավարտվում են 6/15/2014թ։

ՓՀԷԿ-երը կառուցվելու են Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վարչական տարածքում՝ Կաճաճկուտ գետի վրա։ Կաճաճկուտ գետը Դեբեդ գետի ձախ վտակն է, որի երկարությունը 11 կմ է:

«2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ցուցանիշները ըստ շահագործող ընկերությունների» ցուցակում նշված է, որ «Սեդվի-1» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարությունը 970 մետր է,  «Սեդվի-2»-ինը՝ 2515 մետր։ Եթե ՓՀԷԿ-երի կառուցման նախագծերում փոփոխություններ չլինեն եւ դերիվացիաների երկարությունները պահպանվեն նույնությամբ, եւ եթե ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փոձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն տա ՓՀԷԿ-երի նախագծերին, ապա այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում Կաճաճկուտ գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 3485 մետր գումարային տարածքում, որը կկազմի Կաճաճկուտ գետի 31․68%-ը։ ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա ճգնաժամային վիճակ  կստեղծի գետի համար։

Հունիս 12, 2014 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր