Բնապահպանության նախարարությունն անտեսեց «Իջևան-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումների խախտումները

Բնապահպանության նախարարությունն անտեսեց «Իջևան-1» ՓՀԷԿ-ի հասարակական լսումների խախտումները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունն անտեսեց «Իջևան-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների խախտումները: Սույն թվականի հունիսի 18-ին` ժամը 12.00-ին, ք. Երևան, Տերյան փող. 105/1 հասցեում «Ցիտադել» բիզնես կենտրոնի շենքում նշանակված են նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները: Նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Ջուրլույս» ՍՊ ընկերությունը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը` պահանջելով չեղյալ հայտարարել ապրիլի 10-ին Իջևանում անցկացված «Իջևան-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները` բերելով հետևյալ հիմնավորումները.

1.Լսումները անցկացվեցին միակողմանի` թույլ տալով տեսակետ արտահայտել միայն ՓՀԷԿ-ի կառուցմանը կողմ իջեւանցիներին
2.Լսումների արձանագրությունը կազմվեց ոչ լիազորված անձի կողմից
3.Կառուցապատող կողմը չպատասխանեց հասարակությանը հուզող հարցերին 4.Լսումները ուղեկցվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին ուղղված վիրավորանքներով և խոսքի իրավունքի ոտնահարմամբ
5. Լսումների ընթացքում խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական գործունեությունը

«Իջևան-1» փոքր ՀԷԿ-ը  նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզում` Աղստև գետի վրա շահագործվող «Սպիտակ լիճ» ջրամբարի պատվարի  ներքին  բյեֆում: Արտադրվելու է  միջինը տարեկան 8.04 միլիոն կՎտժ  էլեկտրաէներգիա: Ըստ նախագծի` «Իջևան-1» ՀԷԿ-ի շահագործումից ստացված շահույթը նախատեսվում է ներդնել նոր ՓՀԷԿ-երի կամ նոր արտադրա-արդյունաբերական հզորությունների կառուցման համար: «Իջևան-1» ՓՀԷԿ-ի էկոլոգիական թողքը կազմում է 0.75 մ3/վրկ.: Դերիվացիոն խողովակաշարի տարածքում կհատվի շուրջ 18 ծառ:

Հունիս 18, 2014 at 10:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր