Երկարաձգում են Որոտանի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետը

Երկարաձգում են Որոտանի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետը

ԷկոԼուր

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկարաձգում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության N0004 լիցենզիայի գործողության ժամկետը մինչեւ 2029 թվականի հունիսի 18-ը: Լիցենզիայի երկարաձգման որոշման նախագիծը Հանձնաժողովի հունիսի 18-ի նիստի օրակարգում է։

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է, ինչը    պայմանավորված է էլեկտրաէներգետիկական համակարգում 2014-2015թթ. ընթացքում նախնական գնահատմամբ առաջացող շուրջ 20 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքը փակելու անհրաժեշտությամբ։ Էլեկտրաէներգիայի գնի թանկացման պատճառներից մեկը Որոտանի հիդրոէլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի ցածր արտադրողականությունն է։

« 2013-2014թթ. ընթացքում՝ ա) «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տուրբիններից մեկը վթարային կանգառի պատճառով աշխատանքի է դուրս եկել 88 օր ուշացումով և սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրել մոտ 300 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, բ) ջրասակավության հետևանքով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ների կողմից սակագների հաշվարկներով նախատեսվածի համեմատ քիչ է արտադրվել մոտ 200 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Այս կայանների կողմից թերմատակարարված էլեկտրական էներգիան փոխարինվել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի թանկ էլեկտրական էներգիայով: Գործող սակագների հաշվարկներով նախատեսվածի նկատմամբ 2013-2014թթ. փաստացի էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի նշված և այլ փոփոխությունների հետևանքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կրել է շուրջ 16,3 մլրդ դրամի վնաս»,- տեղեկացնում է Հանձնաժողովը։

Հունիս 18, 2014 at 16:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր