Կարկուտը վնասել է մեքենաները, ջարդել ծառերն ու տանիքները

Կարկուտը վնասել է մեքենաները, ջարդել ծառերն ու տանիքները

ԷկոԼուր

Հուլիսի 7-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և քաղաքին հարակից համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, ջարդվել են ծառերը, ոչնչացվել է բնակիչների բերքը, կոտրվել են տների տանիքները և պատուհանները, քաղաքի մեքենաների 70 տոկոսի ապակիները:  Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը: Ըստ Պ. Բոջուկյանի, ճանապարհներին հոսացող 20 սմ բարձրության ջրի պատճառով մեքենաները չեն կարողացել երթևեկել, բնակիչներին օգնության են հասել փրկարարները: Թե բնության տարերքը որքան վնաս է պատճառել,  Պ. Բոջուկյանին հայտնի չէ։ «Մարզպետարանները և քաղաքապետարանները չեն հավաքագրում տեղեկատվություն պատճառված վնասի մասին»,- նշեց նա: Պ. Բոջուկյանի խոսքով՝ բնակչությունը չի տեղեկացվել այն մասին, որ սպասվում է ուժեղ կարկուտ: 

Լուսանկարը՝ www.lori.gov.am  կայքի

Տեսանյութը` Պերճ Բոջուկյանի



Հուլիս 08, 2014 at 19:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր