Շտապ նախազգուշացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

Շտապ նախազգուշացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է Հայաստանում սպասվող ջերմաստիճանի կտրուկ անկման մասին: «Հոկտեմբերի 26-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին: Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում` անձրևի:

Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով»,- նախազգուշացնում է նախարարությունը:

Եղանակի տեսության համաձայն` հոկտեմբերի 24-25-ին Հայաստանի բնակիչները կարող են վայելել դեռ առանց տեղումների տաք եղանակը:

Հոկտեմբեր 23, 2014 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր