Մարդիկ դարձել են մոլորակի համար խաթարող գործոն, ինչպես դինոզավրերը. Կարինե Դանիելյան

Մարդիկ դարձել են մոլորակի համար խաթարող գործոն, ինչպես դինոզավրերը. Կարինե Դանիելյան

ԷկոԼուր

Երկիր մոլորակը վանում է մարդկությանը: Այս մասին ահազանգել են 1600 գիտնականներ, որոնց զգալի մասը Նոբելյան մրցանակակիրներ են:   

«Այսօր ո՞րն է այն գործոնը, որ խաթարում է գլոբալ էկոսֆերայի գործունեությունը… Բոլորս գիտենք, որ մարդն է, ինչպես ժամանակին դինոզավրերն էին…1992թ. աշխարհի 1600 գիտնականներ, որոնց զգալի մասը Նոբելյան մրցանակակիրներ էին, դիմել էին «Երկիր մոլորակ» գագաթնաժողովին՝ ասելով, որ եթե մենք այսպես շարունակենք, ապա մեզ մնացել է 10-20 տարի: Այդ 10-20 տարին արդեն անցել է, և հիմա շատ գիտնականներ գրում են այսպիսի նախադասություն՝ «Երկիր մոլորակը վանում է մարդկությանը»», -Օդերեւութաբանության մասանգիտական օրվան նվիրված միջոցառման ընթացքում «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ Կարինե Դանիելյանի ելույթից:

Որպես հիմնավորում նա հղում արեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամփոփ զեկույցի վրա: «Այդպիսի անհանգստացած զեկույց ես դեռ չեմ տեսել…Ամեն պարբերության մեջ գրվում է՝ սա առաջին անգամ է մարդկության պատմության մեջ, որ մենք բախվում ենք այսքան վտանգավոր երևույթների, աղետների հետ», - ասաց Կարինե Դանիելյանը:

Նա նաեւ անդրադարձավ 10-15 տարվա համար Կայուն զարգացման նպատակներին:

«Եթե Հազարամյակի 8 նպատակից 1-ն էր էկոլոգիական, ապա Կայուն զարգացման 17 նպատակից 9-ը էկոլոգիական է, մնացածն էլ այս կամ այլ կերպ կապված են էկոլոգիայի հետ»,- ասաց Կարինե Դանիելյանը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մարտ 31, 2015 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր