Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման ազդեցությունը թռչնաշխարհի վրա

Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման ազդեցությունը թռչնաշխարհի վրա

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման գործընթացը կտրուկ ազդում է թռչունների միգրացիայի գրաֆիկայի վրա: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը:

«Երբ կլիման տաքանում է, թռչունը բնազդորեն դա ընկալում է որպես միգրացիան սկսելու ազդանշան: Փոխվում են միգրացիայի վայրերը, հաճախ թռչունները շեղվում են իրենց հիմնական ուղուց: Դա բերում է նրան, որ թռչունների տարբեր տեսակներ հայտնվում են իրենց արեալից դուրս»,- պարզաբանեց Լյուբա Բալյանը: Նա նշեց, որ առանց այդ էլ միգրացիան դժվար երևույթ է թռչունների համար, ընդամենը 50 տոկոսն է հասնում, իսկ կլիմայի փոփոխությունը ևս մեկ բացասական ազդակ է, որը թռչունները պետք է հաղթահարեն:

Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 2 աստիճան Ցելսիուս: Հայաստանը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Մեր երկրում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները և կազմում է 1.03 աստիճան Ցելսիուս:

Հայաստանում 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Ապրիլ 07, 2015 at 14:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր