Ապրիլի 28-30-ը Հայաստանում կանցկացվի «Կլիմայի շաբաթ» Էկոկրթական ծրագիր

Ապրիլի 28-30-ը Հայաստանում կանցկացվի «Կլիմայի շաբաթ» Էկոկրթական ծրագիր

ԷկոԼուր

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ ապրիլի 28-30-ը կիրականացնի  «Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիրը: Ծրագրի ընթացքում տեղի կունենան  սեմինարներ, խմբային աշխատանքներ, մրցույթներ: Ծրագիրին իրականացվում է «Երիտասարդություն և Շրջակա Միջավայր Եվրոպա» (Youth and Environment Europe) բնապահպանական ցանցի Կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային արշավի շրջանակներում, որին միացել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն: Արշավի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում կլիմայի փոփոխության  վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի համաձայն` ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ստեղծելով 3 հոգուց կազմված մասնակիցների խումբ եւ ապա խումբը գրանցելով այստեղ՝ goo.gl/mRYUAV: Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 20-ն է:

«Երիտասարդություն և Շրջակա Միջավայր Եվրոպա» (Youth and Environment  Europe) ցանցը համախմբում է 45 երիտասարդական կազմակերպությունների եվրոպական ավելի քան 26 երկրներից, որոնք գործունեություն են իրականացնում շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում: Կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել և խրախուսել երիտասարդական կազմակերպություններին և ապահովել նրանց միջազգաին համագործակցությունը:

«Կլիմայի շաբաթ» էկոկրթական ծրագիրը իրականացվում է Ռաֆորդ Հիմնարդամի աջակցությամբ:

Ապրիլ 07, 2015 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր