Ապրլի 10-ին սպասվում է Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում

Ապրլի 10-ին սպասվում  է Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացում

ԷկոԼուր

Ապրիլի 9-10-ը հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում` ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ:

Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբեդ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ:

Ապրիլ 09, 2015 at 11:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր