

ԷկոԼուր
Կլիմայի փոփոխության մասին նոր համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի այս շաբաթվա վերջում: ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն` փորձագետներն արդեն իսկ համախմբել և նախարարներին են տրամադրել ապագա համաձայնագրի բոլոր համաձայնեցված ու չհամաձայնեցված դրույթները` համաձայանագրի վերջնական տարբերակի մշակման համար: Փաստաթուղթը կոչված է լինելու թույլ չտալ օդի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսից ավելի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետեւալ ակնկալիքներն ունի նոր համաձայնագրից. «Առաջին՝ պետք է կանխվի օդի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսից ավելի, որովհետև զարգացած և ափամերձ շատ երկրների համար ցավալի հետևանք կարող է ունենալ ջերմաստիճանի անգամ 1.5 աստիճան Ցելսիուսով աճը:
Երկրորդ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին պետք է տրվի հստակ զգուշացում, որ անցումը ցածրածխածնային տնտեսությանը արդեն սկսված է և այս գործընթացն անդառնալի է:
Երրորդ՝ արդյունաբերական զարգացած երկրները պարտավոր են համաձայնել գլխավորելու գործընթացը, իսկ զարգացող երկրները պարտավոր են ընդունել իրենց աճող պատասխանատվությունը՝ իրենց հնարավորություններին համապատասխան:
Չորրորդ՝ համաձայնագիրը պետք է նախատեսի կլիմայի փոփոխության հետեւանքներին համարվելու եւ մեղմելու ծրագրերի աջակցություն հատկապես ամենից աղքատ և խոցելի երկրներում»:
Նոր համաձայնագիրը 2020 թվականին պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:
Դեկտեմբեր 09, 2015 at 19:42
