

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թվականի ամենամեծ ձեռքբերումը նախարար Արամայիս Գրիգորյանը համարում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը իր INDC-ն ներկայացրեց Փարիզում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին: Այս փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:
«Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք կարողացանք ներկայացնել մեր ազգային ծրագիրը՝ կապված կլիմայի փոփոխության հետ: Սա խնդիր է աշխարհի մակարդակով, և մենք փորձում ենք մասնակից լինել այն կարևոր ծրագրին, որը իրականացվում է այսօր աշխարհում՝ մեղմել գլոբալ տաքացումը», - ասաց Արամայիս Գրիգորյանը:
Փարիզում որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:
Դեկտեմբեր 25, 2015 at 12:29
