

ԷկոԼուր
Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ոչ կոմֆորտային եւ վտանգավոր օրերի թիվը 60-ից հասել է 334-ի:
2015թ. միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում նորմայից (5.50C) 1.50 C բարձր է եղել, իսկ տեղումների քանակը նորմայից (592մմ) ավելի էր 29 մմ /կազմել է 621 մմ/: Այս մասին Օդերեւութաբանության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը:
«Հայաստանում, ըստ մեր գնահատականների, սկսած 1929 թվականից մինչև 2010 թվականը, ջերմաստիճանը 1961-1990 թթ. նորմայից (5.50 C) բարձր էր 1.030 C-ով: Մինչև 2014 թվականն այն դարձավ 1.140 C, իսկ ահա 2015 թվականին այն հասել է 1.220C-ի, ինչը 0.330C-ով բարձր է գլոբալ միջին ջերմաստիճանից և նպաստում է կլիմայական ռիսկերի ավելացմանը»,- ասաց Լեւոն Վաարդանյանը: Երևանում տաք ալիքների ռեկորդային արժեքը դիտվել է 2015թ. հուլիս-օգոստոսին` 3 դեպք, յուրաքանչյուրը 8-10 օր տևողությամբ:
2015 թվականը գլոբալ միջին ջերմաստիճանի առումով ռեկորդային է համարվում, քանի որ ջերմասիտիճանը 1⁰C-ով գերազանցել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի /1880-1899թթ./ միջին ջերմաստիճանը: Դրա հիմնական պատճառներն են` Էլ-Նինիո երևույթը (Խաղաղ օվկիանոսի վերին շերտերում բնական տատանումներ, որոնք կոչվում են Էլ Նինիո) և գլոբալ տաքացման մեջ մարդու գործունեության ազդեցությունը: 2015թ. ամենատաքն էր նաև օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի առումով, այն ունեցել է ամենամեծ արժեքը, որը երբևէ դիտվել է:
|
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:
Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 25, 2016 at 13:48
