

ԷկոԼուր
«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն տարածել է նամակ այն մասին, որ Հայաստանը զրկվում է ձայնի իրավունքից ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակում:
Նամակում մասնավորապես ասված է. «Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզյան համաձայնագիրը վավերացրած երկրների թիվը հասավ 72-ի, որոնց գումարային արտանետումները գերազանցեցին աշխարհի գումարային արտանետումների 55 %-ը` կազմելով 56,75%:
Այսպիսով, ըստ արձանագրությամբ սահմանված ժամանակացույցի, Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 30 օրից` 2016 թ-ի նոյեմբերի 4-ին այն երկրների համար, որոնք վավերացրել են համաձայնագիրը:
Հայաստանը դեռ չի վավերացրել այն ու, ըստ միջազգային իրավունքի նորմերի, զրկվում է ձայնի իրավունքից մինչև իր կողմից համաձայնագրի վավերացումն ու Հայաստանի համար նրա ուժի մեջ մտնելը»:
Հոկտեմբեր 06, 2016 at 15:01