«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում որպես անհաղթահարելի ուժ դիտարկվող և քաղաքացիական հասարակության կողմից խնդրահարույց «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությանը տրվել է մեկնաբանություն: «Քաղաքացիական անհնազանդությունը մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաները, բոյկոտները՝ ոչ բռնի ուժով, որոնք տեղի են ունենում ՀՀ իշխանության կամ կառավարության դեմ, որևէ քաղաքականության դեմ»,- «Ճիշտ ժամանակին» հաղորդման ժամանակ այդ մեկնաբանությունը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
Սա, ըստ էության, նշանակում է, որ անիմաստ են դառնալու հասարակության բողոքի ակցիաները, որոնցով հասարակությունը կպահանջի ՀՀ կառավարությունից կամ անվավեր ճանաչել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը՝ պայմանավորված բնապահպանական, առողջապահական, սոցիալական խնդիրներով, քանի որ դա կդիտարկվի ՀՀ իշխանության դեմ կամ կառավարության քաղաքականության դեմ ուղղված գործողություն:
Հաղորդման ժամանակ հստակ պատասխան չտրվեց հարցին, թե արդյոք հաղորդմանը մասնակից պետության ներկայացուցիչները պատրաստ են օրինագծի 2-րդ ընթերցումից առաջ ավելի լայնածավալ, ավելի խորը քննարկումների բնապահպանների և հասարակության հետ ընդհանրապես:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Ապրիլ 22, 2022 at 20:51