Կլիմայի, ջրի ու էներգետիկայի վերաբերյալ հարցերը քննարկվեցին Կանանց համաժողովին

Կլիմայի, ջրի ու էներգետիկայի վերաբերյալ հարցերը քննարկվեցին Կանանց համաժողովին

2023թ. մարտի 22-ին EU4Dialogue ծրագրի շրջանակներում Բրյուսելում կայացավ Կանանց համաժողովը, որին մասնակցում էին գիտական, կրթական ու հասարակական սեկտորի շուրջ 50 կանայք 4 երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Մոլդովա: 

Համաժողովի նպատակն էր մեկտեղել չորս երկրներից մասնակցող կանանց ջանքերը՝ տարածաշրջանի խնդիրների վերհանման ու կարգավորմանն ուղղված ընհանրական լուծումներ մշակելու, և դրանք առաջարկությունների վերածելու համար: Համաժողովը բաղկացած էր երեք պանելային քննարկումներից, որոնց ընթացքում ներկայացվեցին հինգ աշխատանքային խմբերի կողմից իրականացված համատեղ աշխատանքի արդյունքները: Առաջին խումբը ներկայացրեց կանանց մասնակցայնությանը վերաբերող հարցերը, երկրորդը կիսվեց թվային խաղերի միջոցով խաղաղության հաստատմանն ուղղված իրենց փորձով, երրորդն անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության, չորրորդը՝ ներառական կրթության հարցերին: Հինգերորդ խմբի մասնակիցները համակարգում էին կլիմայի, ջրի ու էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը: Աշխատանքային խմբերի կողմից մշակված առաջարկությունները ներկայացվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներին: 

Համաժողովի հինգերորդ աշխատանքային խմբի կազմում Հայաստանից մասնակցում էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, էներգետիկ փորձագետ Կարինե Թասլակյանը, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թարգմանիչ Արփինե Սուքիասյանը, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը, Գլոբալ ջրային համագործակցության (GWP CACENA) խորհրդի անդամ, բնապահպան, իրավաբան Ալիսա Սավադյանը, «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրեն, ջրային ռեսուրսների և բնապահպանության փորձագետ Ինեսսա Գաբայանը: 

Մարտ 30, 2023 at 17:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր