Կլոր սեղան՝ COP 29-ին ընդառաջ

Կլոր սեղան՝ COP 29-ին ընդառաջ

Այս տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ համաժողովը («COP29») կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում: Այս միջազգային հանդիպման՝ մարդու իրավունքները ոտնահարող երկրում անցկացնելը մեծ վրդովմունք է առաջացրել: Բազմաթիվ իրավապաշտան կառույցներ ու բնապահպանական կազմակերպություններ ու շարժումներ հանդես են եկել կոչերով՝ Բաքվում COP 29-ը անցկացնելու որոշումը չեղարկելու կամ բոյկոտելու մասին:

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ «COP 29-ին ընդառաջ» կլոր սեղանը:  Նպատակն էր ներկայացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության դիրքորոշումը COP 29-ի վերաբերյալ և պետական մարմիններից լսել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի մասնակցության և COP-ի շրջանակներում Հայաստանի կլիմայական օրակարգի վերաբերյալ: 

Կլոր սեղանը կազմակերպվել էր Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի աջակցությամբ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում: 

Քննարկմանը մասնակցեցին Արտաքին գործերի նախաարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի, ՄԱԶԾ կլիմայական ծրագրի թիմի, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների, Հայաստանի քաղաքացիական հասարակության, «էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, Մարտունի, Փամբակ, Գավառ և Հրազդան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչները:

Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեց Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Սոնյա Շիֆերսը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացրին COP29-ին ընդառաջ պատրաստված վերլուծությունը:

«Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծման ա/Երկարաժամկետ ֆինանսավորումը և բ/միջազգային համագործակցության մեխանիզմները» թեմայով զեկուցմամբ։

ՄԱԿ-ի կլիմայական ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպես է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրն օժանդակում ՀՀ կլիմայական օրակարգի իրականացմանը, որին հետևեցին մասնակցիների ելույթները։

Քննարկման ավարտին մասնակիցներին ներկայացվեց ՄԱԿ-ի COP29 նստաշրջանի մասնակիցներին ուղղված Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչի նախագիծը, որը լրամշակումից հետո կդառնա հրապարակային։

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հոդվածի բովանդակության համար պատասխանատու է միայն հեղինակը, և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ:

Հոկտեմբեր 21, 2024 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր