

ԷկոԼուր
Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների խումբը չստորագրեց համագործակցության հուշագիրը, որի քննարկումը տեղի ունեցավ հունիսի 3-4-ին` Ծաղկաձորում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը կարծում է, որ հուշագրի դրույթներն արտացոլում են սոցիալական առանձին խոցելի խմբերի`ազգային, սեքսուալ եւ կրոնական փոքրամասնությունների, բռնության ենթարկվող կանանց իրավունքների պաշտպանությունը, բայց չեն արտացոլում Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք խախտվում են: «Չկան լծակներ, որոնց օգնությամբ կարելի է պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները` առողջության եւ առողջ շրջակա միջավայրի իրավունքը, աշխատանքի իրավունքը: Ստացվում է, որ Օմբուդսմենը զբաղված է իրավունքների խախտման հետեւանքներով, այլ ոչ այն իրավունքներով, որոնց պաշտպանությունը կարող էր նվազեցնել այդ հետեւանքները»,- ասաց նա:
Հունիս 07, 2011 at 13:40
