

ԷկոԼուր
Կարբիի ձորում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը` Նաիրի Սահակյանը կառուցում է հանգստի գոտի: Շինարարությունն իրականացվում է առանց բնապահպանական փորձաքննության անցկացման: ԷկոԼուրի հարցին, թե որքանով է օրինական այդ շինարարությունը. Արագածոտնի մարզպետը պատասխանեց, որ Նաիրի Սահակյանը շինարարությունն իրականացվում է կառավարության համաձայնությամբ:
ԷկոԼուրը մարզպետ Սարգիս Սահակյանին.
- Որքանո՞վ են իրական տարածված լուրերը, որ Նաիրի Սահակյանը Կարբիի ձորում շինարարությունն իրականացնում է Ձեր հովանու ներքո:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան.
-Իմ հովանու ներքոն որնա՞: Նաիրի Սահակյանը շինարարական աշխատանքներ է իրականացնում իր սեփական հողի վրա և ունի կառավարության համաձայնությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում թեժ գիծ է բացվել այս հարցի կապակցությամբ: Բնապահպանական պետական տեսչությունը պետք է այցելի Կարբի ձոր ու տեղում ստուգի իրավիճակը:
Մայիս 27, 2015 at 12:29