Հունվար 26, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Ես ուզում եմ խնդրել բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգված են այս խնդրով, ուղղակի կազմակերպեք մեծ միջոցառումներ: Հավաքեք մարդկանց Հայաստանի տարբեր անկյուններից, եւ ես ու իմ կոլեգաները պատրաստ ենք անվճար համերգ տալ: Մենք պատրաստ ենք կանգնել պետության կողքին եւ կոչ անել, որպեսզի մեր Հայաստանը, էկոլոգիան ավելի բարելավվի եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ փոքր ենք, բայց մենք էլ ենք հոգ տանում բնության մասին:
Հունվար 26, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Հայաստանի Օրհուս կենտրոների ցանցը Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին ուղղված բաց նամակով է հանդես եկել:
Հունվար 24, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Վերջերս կարծիք լսեցի, որ «բավական է Կոմիտասի մասին խոսեք»: Մի՞թե կարելի է հիմքի մասին այդպես խոսել: Նման կերպ մտածող մարդիկ վաղը ծառ էլ կկտրեն, լիճ էլ կցամաքացնեն, որովհետեւ ամենաբարձր արժեքի գինը չգիտեն:
Հունվար 24, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Նշենք, որ իրենց հերթին ուկրաինացի էկոլոգները 2010թ. դեկտեմբերի 27-ին բողոքի ակցիա անցկացրեցին, որտեղ մասնավորապես պահանջ ներկայացրեցին «Թույլ չտալ սեւծովյան դելֆինների արտահանումը Հայաստան»:
Հունվար 24, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Հունվարի 24-ին «Dundee Precious Metals Inc.»-ի առաջարկությամբ («DenoGold Mining Company»-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր ) Երեւանում տեղի ունեցավ հանդիպում հասարակայնության ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի դեմ:
Հունվար 19, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Կապանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են նամակով դիմել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով` թույլ չտալ կապանի Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով շահագործումը:
Հունվար 19, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Ես երազում եմ, թե երբ է գալու այն պահը, երբ մենք սկսենք մաքրել ոչ միայն մեր տները: Երբ մենք մտնում ենք մուտքի մեջ, այնտեղ աղտոտություններ են, բայց դուռը բացիր, մտիր հարեւանի տունը, տան ներսում ամեն ինչ մաքուր է: Ե՞րբ պիտի նա դուրս գա, որպեսզի իր երկիրը զգա որպես իր տան շարունակությունը:
Հունվար 14, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Բնապահպանության նախարարությունը կարծում է, որ Սեւանա լճի ավազանում վերամշակման արտադրություն ծավալող «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեությունը չի խախտում բնապահպանական օրենսդրությունը:
Հունվար 12, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք մոռանում ենք, որ այս մոլորակը շատ փոքր է: Տիեզերանավն ընդամենը քառասունհինգ րոպեում անցնում է այդ ամբողջ մոլորակը: Այսինքն`միկրոմիջավայրում ենք ապրում եւ այն, ինչ-որ հիմա տեղի է ունենում Իսպանիայում, վաղը կարող է անդրադառնալ եւ այստեղի կլիմայի վրա:
Հունվար 10, 2011 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Սակայն մեր կարծիքով` չնայած մարզպետի հավաստիացումներին, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման հարցն Արարատի մարզում փակված չէ` հատկապես հաշվի առնելով այն հակասական տեղեկությունները, որոնք պաշտոնական աղբյուրներից են ստացվում:
Դեկտեմբեր 29, 2010 at 09:15 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«ԷկոԼուր»-ը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Դեկտեմբեր 24, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք այնքան ենք վատ վերաբերվել մեր երկրագնդին, որ արդեն երկրագունդը, ինձ թվում է, մարդկությունից հոգնել է, պետք է ազատվի մարդկությունից, ցավոք սրտի
Դեկտեմբեր 24, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Գեղարքունիքի մարզի դատախազությունն անհրաժեշտ չի համարում հետաքննել «Զանգեզուր Էքսիմպ» ընկերության գործողությունները: Ի պատասխան «ԷկոԼուր»-ի պահանջի` հետաքննել Սեւանա լճի էկոհամակարգին եւ Գայլաձոր վտակի հետ Արգիճի գետին ընկերության հասցրած վնասը, դատախազությունը
Դեկտեմբեր 22, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք կարծում ենք, որ Երևանում հանուն մասնավոր շահի հանրային զբոսայգիների հողակտորների վայրենի յուրացումը հասել է իր գագաթնակետին, ինչի արդյունքում քաղաքում մնացել են մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում Երևանի բնակիչների համար։
Դեկտեմբեր 17, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Բնապահպանության նախարարությունը մտորումների մեջ է` արժե արդյոք կիրառել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը «Գեգամետ պլյուս» ընկերության գործունեության համար, թե` չարժե: Միեւնույն ժամանակ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն երկու անգամ մերժել է «Գեգամետ պլյուս»-ի նախագիծը հենց օրենքի հիման վրա: Ինչպես նշված է հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Ջավադյանի` «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում
Դեկտեմբեր 15, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
ՀՀ բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում վերանայել իր դիրքորոշումը եւ վերադառնալ նախարարության կանոնադրությամբ ամրագրված առաքելությանը` պաշտպանել շրջակա միջավայրը եւ հրապարակայնորեն հանդես գալ այդ օրինագծի դեմ:
Դեկտեմբեր 14, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
Մենք ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկում ենք անվավեր ճանաչել անցկացված հասարակական լսումները, հաշվի առնելով Սեւանա լճի ազգային եւ ռազմավարական առաջնահերթությունը, ինչն արտացոլված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում, բնապահպանական պետական տեսչության կողմից անցկացնել «Գեգամետ պլյուս» ընկերության շտապ ստուգում եւ արգելել ապօրինի գործունեությունը Սեւանի ավազանում, անցկացնել նոր հասարակական լսումներ՝ շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ
Դեկտեմբեր 09, 2010 | Երկխոսություն պաշտոնյաների հետ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում կառավարության հետ կայացած ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք ինչո՞ւ կառավարությունը չի կատարել Թեղուտի պաշտպանության խմբի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը, ըստ որի՝ պետք է միջազգային փորձաքննություն անցկացներ՝ պարզելու, թե արդյոք հնարավոր է Թեղուտը շահագործել։