ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ԹՇՆԱՄԻ ՏԵՍՆԵԼ. ԿԱՐԾՈՒՄ Է ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ԹՇՆԱՄԻ ՏԵՍՆԵԼ. ԿԱՐԾՈՒՄ Է ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ

ԷկոԼուր

Փաստագրական պատմություն Հայկական ԱԷԿ-ի եւ «Նաիրիտ»-ի արտադրության փակման եւ վերագործարկման մասին` գաղտնի հաշվետվություններ, ԽՍՀՄ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի կառավարությունների արձանագրություններ եւ որոշումներ, ՀԽՍՀ-ի քաղաքական ղեկավարության հուշագրություններ, ՀՀ ղեկավարության հրապարակային ելույթներ, վերլուծություն եւ եզրակացություններ

«Ավելի քան 20 տարի պետական մարմինները քարոզում են, որ Հայաստանի կանաչ շարժումը փակեց ՀԱԷԿ-ը, «Նաիրիտը» եւ այլ ռազմավարական օբյեկտներ` դրանով իսկ առաջացնելով տնտեսական քայքայում եւ էներգետիկ ճգնաժամ, անտառների ոչնչացում, Սեւանա լճի մակարդակի կտրուկ անկում եւ այլն, ինչը Հայաստանից մասսայական արտագաղթի պատճառ դարձավ: Սա ապատեղեկատվություն է պետական մակարդակով»: Այս հայտարարությունն «ԷկոԼուր»-ի հետ զրույցում արեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա կարծիքով`իշխանությունները մի քանի նպատակ են հետապնդում: Առաջին հերթին կառավարման պետական համակարգը փորձում է թաքցնել այն ամենի իրական պատճառները, ինչը հանգեցրեց Հայաստանում էկոլոգիական եւ սոցիալական իրավիճակի վատթարացմանը, եւ հատկապես թաքցնել սեփական գործողությունները` հափշտակելու ազգային հարստությունները: Երկրորդ, ստեղծելով թշնամու կերպար, եւ ժողովրդի դժգոհությունն ուղղելով հասարակական շարժման վրա, իշխանությունները փորձում են խանգարել հասարակական ակտիվիստներին, ովքեր հանդես են գալիս բնական պաշարների գերշահագործման, կոռուպցիայի եւ այլնի դեմ:

«Նշենք գլխավոր փաստը, որ բնակչության կտրուկ աղքատացման կողքին հարստացավ մարդկանց ոչ մեծ մի խումբ, եւ առաջացավ կառավարման օլիգարխիկ համակարգ, որը կապված էր տնտեսական, քաղաքական եւ այլ շահերի հետ»,- ասաց Սանասարյանը:

Վերադառնալով հայկական ԱԷԿ-ի հարցին` նա նշեց. «Այսօր այդ նույն տարածքում, որտեղ եւ հին ՀԱԷԿ-ն է, կառուցվում է նոր, շատ ավելի հզոր ԱԷԿ: Դա մասնավոր ձեռնարկություն է, որը պետք է վաճառի էլեկտրաէներգիայի ավելցուկը եւ դրա համար շահույթ ստանա: Մեր պետությունն իրավունք չունի զբաղվելու տնտեսական գործունեությամբ, եւ, հետեւաբար, բյուջե կմտնեն միայն հարկերը, այլ ոչ ԱԷԿ-ի շահագործումից առաջացած շահույթը: Դրա հետ մեկտեղ, ատոմային օբյեկտների անվտանգության ողջ պատասխանատվությունը հարյուրավոր եւ հազարավոր տարիներ կրելու է պետությունը: Թող մեզ ասեն, թե ԱԷԿ-ի շահագործումից հարկային որքան մուտք է սպասվում, եւ որ մասն է ուղղվելու առկա բոլոր ատոմային օբյեկտների  անվտանգության ապահովման համար»:

Հակոբ Սանասարյանը հայտնեց, որ 2005թ. Հայաստանի կանաչների միության բաց նամակում նա ամբողջ ասվածին մանրամասն հիմնավորում է տվել եւ տրամադրեց նամակի տեքստը` նշելով, որ դիմումը ոչ միայն չի հնացել, այլ նաեւ ավելի արդի նշանակություն է ձեռք բերել Հայաստանի իշխանությունների կողմից անցկացվող տնտեսական զարգաց

Մարտ 03, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր