

Հայաստանի 50 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարությամբ դիմել է բնապահպանական միջազգային հարթակներին, կառույցներին, միջազգային հեղինակություն ունեցող քաղաքացիներին՝ բարձրաձայնելով Արցախում ադրբեջանական ուժերի կողմից ֆոսֆորային զինատեսակ կիրառելու խնդիրը:
Հայտարարության մեջ նշված է.
«Հարգելի՛ գործընկեր,
Համոզված ենք, որ տեղյակ եք սեպտեմբերի 27-ից ցայսօր շարունակվող ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սանձազերծված պատերազմի մասին, որի, նույնիսկ հումանիտար հրադադարի կնքման մասով, միջազգային հանրության կողմից նախաձեռնած բազմաթիվ ջանքերն ապարդյուն էին:
Հարավային Կովկասում սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմի ընթացքում փաստագրվել են մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց թվում՝ հայ զինվորների գլխատումներ, հայկական դրոշներով փաթաթված քաղ. բնակչության սպանդ, մշակութային – հոգևոր արժեք հանդիսացող եկեղեցու հրթիռակոծում, քաղաքացիական ենթակառուցվածքների միտումնավոր հրետանակոծում, որոնց թվում՝ դպրոցներ, բնակելի շենքեր, քաղաքային շուկա և նույնիսկ ծննդատուն:
Հայաստանի և Արցախի ողջ բնապահպանական հանրույթն ու քաղ.հասարակությունը, որոնց թվում՝ տեղական, տարածաշրջանային կառույցներ և միջազգային բնապահպանական կազմակերպություններ, գիտնականներ և գիտական ինստիտուտներ հերթական անգամ ցնցվեցին հոկտեմբերի 30-ին՝ ականատեսը լինելով Արցախի տարածաշրջանի բնական էկոհամակարգերի և կենսապահպան անտառների նկատմամբ գործած ռազմական հանցագործությունից:
ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի կողմից փաստագրված տվյալների համաձայն ադրբեջանական ռազմական ուժերը Արցախի կուսական անտառային էկոհամակարգը թիրախավորել են կիրառելով սպիտակ ֆոսֆորային քիմիական զինամթերք, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
Ցայսօր շարունակվող լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանի բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության լուրջ սպառնալիքներից է: Հիշեցնենք, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժակետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով:
Մեր տարածքը հայտնի է էնդեմիզմի բարձր մակարդակով՝ բնական կենսամիջավայր ապահովելով ավելի քան 6000 բուսատեսակների, 153 տեսակի կաթնասունների և 400 տեսակի թռչունների համար, ինչը համաշխարհային բնական ժառանգություն է: Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ներառված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ԲՊՄՄ կարմիր ցուցակում՝ որպես անհետացման եզրին գտնվող, համաշխարհային պաշտպանության տակ գտնվող տեսակներ:
Հայաստանն ու Արցախը հայտնի են իրենց կուսական անտառներով, որոնք տարածաշրջանի ամենաբազմազան անտառային էկոհամակարգերից են և կարևոր դեր են խաղում ամբողջ տարածաշրջանի կայուն զարգացման և էկոլոգիական հավասարակշռություն պահպանելու համար, իսկ տեղաբնիկները մեծապես կախված են անտառների բարիքներից: Հազարամյակների ընթացքում ձևավորված ավանդական գիտելիքները նույնպես խորապես կապված են անտառների հետ և ձևավորել են տեղաբնիկների հարուստ մշակույթն ու կենցաղը:
Արգելված զինամթերքի կիրառումը փաստացի վտանգում է մասնավորապես անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղերի և վերջապես՝ տարածաշրջանի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությունն, որ իր միգրացիան է կատարում նաև Մռավի լեռնաշղթայով՝ անցնելով ՀՀ-ի, Արցախի, Իրանի ու Ադրբեջանի տարածքներով:
Վերացնելով կարևոր ապրելավայրեր ու ոչնչացնելով մի ամբողջ էկոհամակարգ՝ սպիտակ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ, տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը՝ այդպիսով վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:
Սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործումն հակասում է բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին՝ Բեռնի կոնվենցիայից, Նագոյայի արձանագրությունից մինչև Հելսինկիի և Ռոտերդամի կոնվենցիաներ, որոնք վավերացված են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Թեպետ քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիան միտված է պաշտպանելու համաշխարհային բնակչության 98%-ին, այն ակնհայտորեն շրջանցում է Հայաստանում և Արցախում բնակվող էթնիկ հայերին, ինչը մենք անընդունելի ենք համարում:
Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն:
Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից:
Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի:
Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին, և այս աղետը կանխարգելելու նպատակով կոչ ենք անում Ձեզ, որպես ոլորտի առաջատար կազմակերպություն՝
- Ձեր գործընկերներային ցանցին տեղեկացնելու Արցախին և տարածաշրջանին սպառնացող լուրջ վտանգի մասին
- Դատապարտելու ռազմական ուժերի կողմից կենսական անտառների, ապրելավայրերի և էկոհամակարգերի փաստացի ոչնչացումը, ինչն արգելված է միջազգային իրավունքի բոլոր նորմերով
- Պատասխանատվության կոչ անել՝ պաշտպանելու համար արցախյան արժեքավոր էկոհամակարգերը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսը սպառնացող էկոցիդից
- Հղում կատարել և պահանջել բարոյական պատասխանատվություն դրսևորել պատերազմի ընթացքում ինչպես մարդկանց, այնպես էլ բնության նկատմամբ
Խնդրում ենք նաև մեզ՝ ներքոստորագրյալներիս, տեղեկացնել Ձեր՝ որպես բնության և կենսաբազմազանության պահպանման համար ջանքեր գործադրող, ունիվերսալ հումանիտար արժեքների ջատագով կազամակերպության կողմից նախաձեռնած գործողությունների ու հետագա քայլերի մասին՝ միտված Արցախյան տարածաշրջանում էկոցիդը կանխելուն, որ բազմաթիվ անհետացման եզրին գտնվող տեսակների ապրելավայր է ու չի ճանաչում ռազմաքաղաքական սահմաններ:
Հարգանոք՝
- Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
- Էկո -աղբ բնապահպանական ՀԿ
- Երևանի Օրհուսի կենտրոն
- ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ
- Արևորդի ՀԿ
- Գրին Էյջ ՀԿ
- Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հարություն Ալպետյան, թափոնների կառավարման մասնագետ
- ԲԼԵՅԱՆ բնապ., սոց. և բիզնեսի աջակցման ՀԿ
- Հայկական Բնապահպանական Ճակատ
- ԱրԱվես թռչունների պահպանման միություն
- Ինֆորմացիայի Ազատության կենտրոն
- Էկոնյուզ բնապահպանական տեղեկատվական կայք
- Վայրի կենդանիների դիտարկման գործակալություն
- Կանաչ Հայաստան բնապահպանական կրթական ՀԿ
- Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում
- Դոկտոր սինեմա երիտասարդական ՀԿ
- Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիա
- Ուսուցում և իրազեկում ՀԿ- Լյուքսեմբուրգ
- Հայկական բուսաբանական ընկերություն ՀԿ
- Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ
- Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ
- Կենսաբանների հայկական միություն ՀԿ
- Սոլյուշն Հաբ ՀԿ
- Էկոլոգիական հասարակական միություն
- ԲԵՄ երիտասարդների առաջադիմական գործունեության կենտրոն
- ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ
- Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն ՀԿ
- Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ
- Դինգո Թիմ ՀԿ
- SALU/ Sensibilité et Attention, Լյուքսեմբուրգ
- Հայկական Բնապահպանական Ցանց (ԱՄՆ )
- Lab Inclusion (Ֆրանսիա)
- Մեկ Առողջություն կոալիցիա
- Էյ Թի Փի (Armenia Tree Project)
- Սվիդեա ընկերություն (Sweden)
- 500 կմ Հայաստանում նախաձեռնություն
- Բլեսկ ՍՊ բնապ. գնահատման ընկերություն
- Դալմա – Սոնա հիմնադրամ
- Ավանդական բժշկության համալսարան
- Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի
- Սպիտակ ջոկատ բնապահպանական ՀԿ
- Հայաստանի անտառներ բնապահպանական ՀԿ
- Աջակցություն բուսաբանական այգուն բարեգործական հիմնադրամ
- Ազգային ջրային համագործակցություն ՀԿ
- Կայուն ջրային միջավայր ՀԿ
- Մայ Ֆորեսթ Արմենիա ՀԿ
- Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ
- Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
- Մաքուր Գորիս ՀԿ
- Կանաչ արահետ ՀԿ»
Հայտարարությունն ուղարկվել է հետևյալ կազմակերպություններին և անհատներին՝
- 350.org
- Birdlife International
- IUCN
- WWF International
- CEE Bankwatch Network
- Climate Action Network
- Conservation International
- Earth Day Network
- Eartwatch
- Fauna & Flora International
- Greenpeace
- Friends of Nature
- Green Cross International
- International Tree Foundation
- Panthera Foundation
- Wildlife Conservation Society
- World Land Trust
- European Environmental Bureau
- European Environment Agency (EEA)
- European Union Network for the Implementation and Enforcement of Environmental Law
- KfW
- Federal Ministry for the Environment, Nature Conservation and Nuclear Safety (BMU), Germany
- NABU
- Nature Conservancy
- The Rufford Foundation
- Mohammed bin Zayed Speices Conservation Fund
- GIZ
- Wildlife Conservation Society
- Michael Zuccow Foundation
- Tree Canada
- Forest Stewardship Council (FSC)
- Jared Diamond
- BGCI
- Global Trees Campaign
- Global Forest Coalition
- DW Global Ideas
- CHEM Trust
- UN Environment Programme
- Convention on Access to Information, Public Participation in Decision-making and Access to Justice in Environmental Matters (Aarhus Convention) Protocol on Pollutant Release and Transfer Registers (PRTR Protocol) Environment Division
- Convention on the Transboundary Effects of Industrial Accidents Environment Division UNECE
- ECO Forum
- Human Rights and Climate Change Center for International Environmental Law (CIEL)
- Biodiversity Task Force SEE
- IUCN Europe for CIS countries
- IUCN main office
- EAZA
- AZA
- WAZA
- EU in Armenia
- Flora & Fauna Intl.
- Jane Goodal
- David Attenborough
- PEW intl
- IFAW /USA
- International Animal rescue
- Briggitte Bardot Foundation
- ProPAWS
- Four PAWS
- PETA/all offices
- Birdlife International
- Birdlife EU channel
- RSPB
- USFS
- The Nature Conservancy
- Defenders of Willdife
- Rainforest Alliance
- World Animal protection
- National Wildlife Federation
- Wildlife Conservation Society
- The Darwin initiative
- Leonardo DiCaprio, Through FPWC channel
- Martin Hojsík, Slovak activist, an environmental expert and a politician elected as a Member of the European Parliament
- Ladislav Hegyi, Advisor to a Member of the European Parliament Martin Hojsik at European Parliament
- Erik Baláž, Environmental activist, film-maker
- Barney Long, Global Wildlife Conservation
- Greta Thunberg
- Food and Agriculture Organisation of the United Nations
Նոյեմբեր 02, 2020 at 16:25